Սիրիայում ՌԴ զինուժը սպառնալիք չէ Թուրքիայի համար՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշը՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նա ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա սահմանները նաև ՆԱՏՕ-ի սահմաններն են։ Ավելի վաղ թուրքական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Ռուսաստանը Թուրքիային սահմանակից սիրիական Քամշլի քաղաք 100 զինվոր է ուղարկել։
Քամշլին գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։