ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանակակից աշխարհը համեմատել է գլոբալ «Տիտանիկի» հետ՝ հայտնում է RNS-ը: Նա նշել է, որ երբ լուրեր է տեսնում ահաբեկչական հարձակումների, մահացող փախստականների, ահաբեկիչների մասին, որ չեն մտածում ներկայիս կյանքի մասին, հասկանում է, որ կան մարդիկ, որոնք ամեն ինչ ոչնչացնում են: «Եվ ոմանք մտածում են, թե մենք ձեզ հետ ընկճված ենք: Նայում են՝ մենք ստիպված կլինե՞նք ընդունել այդ նոր նորմը: Այդ դեպքում պետքարտուղարների, նախագահների և վարչապետների բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն: Բոլորս կխորտակվենք գլոբալ «Տիտանիկում»: Բայց ես չեմ հավատում, որ մենք դրան կգնանք: Մենք չենք հավատում այդ նոր նորմին և չպետք է հավատանք, մենք նախասահմանված ապագայի բանտարկյալներ չենք»,- հայտարարել է նա Դավոսում տնտեսական համաժողովի ժամանակ: