ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները հունվարի 25-ին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Շենգենի ներսում սահմանային վերահսկողության ժամկետների երկարացման հնարավորությունը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։ «Ներքին գործերի նախարարները երկուշաբթի Ամստերդամում կքննարկեն հարցը, որ ներառված է օրակարգում։ Նրանք կդիտարկեն՝ անհրաժե՞շտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է սահմանների ժամանակավոր վերահսկողության երկարաձգումը մինչև 2 տարի: