Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի քրդերն անցնեն Եփրատի արևմտյան ափ

Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի քրդերն անցնեն Եփրատի արևմտյան ափ
23.01.2016 | 23:18

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունվարի 22-ին հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերն անցնեն Եփրատի արևմտյան ափը։ Էրդողանը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հերքել է ենթադրությունները, թե քուրդ աշխարհազորայիններն արդեն անցել են Եփրատի արևմտյան ափը. «Դրանք միայն լուրեր են։ Մենք արել ենք հնարավորը, որ խանգարենք։ Անգամ եթե լինեն մասնակի առաջխաղացումներ, մենք թույլ չենք տա դա»։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ