Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն ու Թուրքիան շարունակում են վիճել Սիրիայի քրդերի շուրջ

ԱՄՆ-ն ու Թուրքիան շարունակում են վիճել Սիրիայի քրդերի շուրջ
23.01.2016 | 23:25

Թուրքական Dünya Bülteni կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Թուրքիայում հայտարարել է քրդական հարցի կարգավորման անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) և (Սիրիայի քրդերի) «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) նույնը չեն։ Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ PKK-ն ու PYD-ն նույնն են, երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություն են, որոնց անհրաժեշտ է զինաթափել։ Դավութօղլուն կարծում է, որ ԱՄՆ-ի համար PKK-ն ու PYD-ն կարող են առանձին կառույցներ համարվել, սակայն Թուրքիայի համար մեկ կառույց են (Թուրքիայում PYD-ին համարում են PKK-ի սիրիական թև)։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընդունել էր, որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, որ պնդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ