Կասկած չկա, որ Էրդողանն է քրդերի դեմ հարձակումների հրահանգ տալիս, ճնշումներ իրականացնում՝ հայտարարել է ամերիկացի հայտնի փիլիսոփա, լեզվաբան Նոամ Չոմսկին։ Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Նոամ Չոմսկին, որ ստորագրել էր թուրք և արտասահմանցի գիտնականների հայտնի խաղաղության կոչը, խիստ քննադատել է Էրդողանին գիտնականների դեմ դատական հետապնդումների համար։ «Կասկած չկա, որ Էրդողանն է քրդերի դեմ հարձակումների հրահանգ տալիս, ճնշումներ իրականացնում։ Դուք սրա անունն ինչ ուզում եք դրեք, բայց ես նրան կասեմ մարդասպան։ Իհարկե, մարդասպան։ Խոսքը ծայրահեղ ավտորիտար ռեժիմի մասին է»,-ասել է Նոամ Չոմսկին։