Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վենեսուելան ու 9 երկրներ զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից

Վենեսուելան ու 9 երկրներ զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից
23.01.2016 | 23:32

Տասը պետություններ զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, անդամավճարները չմուծելու պատճառով՝ գրում է Associated Press-ը: Որոշումը ստորագրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Պարտապանների շարքում է Վենեսուելան, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ է ( 2016-ի փետրվարին Վենեսուելան կդառնա նախագահող երկիր): Երկրի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 3 մլն դոլար: Ձայնի իրավունքից զրկվել են Դոմինիկյան Հանրապետությունը, Սենթ Վինսենթն ու Գրենադինան, Բուրունդին, Բահրեյնը, Լիբիան, Մալին, Մարշալյան կղզիներն ու Վանուատուն: Եվս հինգ երկրներ, որոնք նույնպես ժամանակին չեն մուծել անդամավճարները, չեն զրկվել ձայնի իրավունքից, քանի որ այնտեղ կոնֆլիկտային քաղաքական իրավիճակ է՝ Կոմորյան կղզիները, Գվինեա Բիսաուն, Սան Տոմեն ու Փրինսիփին, Սոմալին ու Եմենը: ՄԱԿ-ը թույլ է տվել նրանց քվեարկել մինչև նստաշրջանի ավարտը՝ սեպտեմբեր: Մյուս երկրները կարող են քվեարկելու իրավունք ունենալ միայն արտակարգ դեպքերում:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ