Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
24.01.2016 | 20:55

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու՝ գրել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով Բլումբերգի մերձավոր շրջապատի անանուն աղբյուրներին: Բլումբերգը իր խորհրդականներին հանձնարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ նախընտրական ռազմավարություն մշակել: New York Times-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը Բլումբերգը կկայացնի մինչև մարտ:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ