Իրանը Ֆրանսիայից Airbus 114 ինքնաթիռներ կգնի: BBC-ի փոխանցմամբ, ասել է տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին՝ նշելով, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Փարիզ այցի շրջանակներում: Գործարքը հնարավոր է դարձել Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո, որոնք այլ արգելքների թվում բացառում էին համագործակցությունը արևմտյան օդանավաշինական ընկերությունների և պաշտոնական Թեհրանի միջև: