Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Քիշնևում՝ պահանջելով նորանշանակ կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ: Բողոքի ակցիան կազմակերպել են երկու ռուսամետ կուսակցություններ և մի եվրոպամետ հակակոռուպցիոն շարժում: Կառավարության աջակիցների երթը չեղարկվել է հնարավոր բախումներից խուսափելու համար: Հասարակության զայրույթը հարուցել է հատկապես դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պավել Ֆիլիպին վարչապետ նշանակելու որոշումը, որ բազմաթիվ մոլդովացիների կարծիքով, պաշտպանում է օլիգարխներից մեկի շահերը: