Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քերին միջսիրիական բանակցությունները քննարկել է ընդդիմության հետ

Քերին միջսիրիական բանակցությունները քննարկել է ընդդիմության հետ
24.01.2016 | 21:06

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին Էր Ռիադում սիրիական ընդդիմության անդամների հետ քննարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման հարցերը: Քերին հանդիպել է Բարձրագույն բանակցային խորհրդի անդամների հետ՝ բժիշկ Ռիադ Հիջաբի գլխավորությամբ: «Նրանք քննարկել են ՄԱԿ-ի հովանու ներքո առաջիկա բանակցությունները՝ Սիրիայում քաղաքական անցման վերաբերյալ, ու համաձայնել, որ անհրաժեշտ է անհապաղ վերջ դնել բռնությանը, որից տառապում է Սիրիայի ժողովուրդը»,- հաղորդել են պետդեպարտամենտում: Քերին ընդգծել է «խաղաղ կարգավորման ազդակի պահպանման կարևորությունը, որը Վիեննայի և Նյու Յորքի հանդիպումների ժամանակ տրվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կողմից և ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումից հետո»:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ