Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ ներկայացված հակահայ զեկույցները սխալ մոտեցում են

ԵԽԽՎ ներկայացված հակահայ զեկույցները սխալ մոտեցում են
25.01.2016 | 15:29

ԵԽԽՎ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող զեկույցներ ներկայացնելը սխալ մոտեցում է այնպիսի բարեկամական երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է՝ հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննի Ժիրարդենը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռոբերտ ՈՒոլթերի և Միլիցա Մարկովիչի կողմից հակահայ զեկույցների ներկայացմանը: Նրա խոսքով, ԵԽԽՎ-ում ընդգրկված են բազում երկրներ, և Ֆրանսիան չի կարող միջամտել տարբեր երկրների վարած քաղաքականությանը: «Ամեն դեպքում, այդ կառույցի ներսում Ֆրանսիան ներկայացված է պատգամավորներով և սենատորներով: Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշմամբ, մենք ասել ենք, որ դա սխալ մոտեցում կլինի այնպիսի բարեկամական երկրի հանդեպ, ինչպիսին Հայաստանն է»՝ ասել է Աննի Ժիրարդենը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ