Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով ջիհադիստների տարածած տեսանյութին, որտեղ ներկայացված են Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների մասնակիցները, ասել է. «Մեզ ոչինչ չի վախեցնի, ոչ մի սպառնալիք Ֆրանսիային չի ստիպի կասկածել, թե ինչպես պետք է պայքար մղել ահաբեկչության դեմ»: