Վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, հունվարի 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում վաղը սպասվում է ձյուն, հունվարի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: