«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»՝ ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրոպական միության հնարավոր դերակատարությանը: «ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: Ես կարող եմ տեղեկացնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում ժամանելու է Հայաստան հաջորդ շաբաթ ՀՀ նախագահի և իշխանությունների հետ քննարկելու ԵՄ-ի հնարավոր աջակցությունը ԼՂ հակամարտությանը: Կարծում եմ` ամենալավ եղանակը խաղաղություն ապահովելն է Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին լիարժեք աջակցություն ցուցաբերելը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: