Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս շաբաթ եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` այցի նպատակը Սիրիայի 5-ամյա պատերազմին վերջ դնելու հարցի շուրջ բանակցություններն է: Հունվարի 29-ին Դավութօղլուն հանդիպումներ կունենա Էր Ռիադում և Ջեդայում: Նա կքննարկի երկու երկրների երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, նաև ուխտագնացության կգնա Մեքքա: