Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կահիրեն և Թեհրանը վերականգնում են առևտրային կապերը

Կահիրեն և Թեհրանը վերականգնում են առևտրային կապերը
26.01.2016 | 10:14

Իրանը և Եգիպտոսը պայմանավորվել են 2012-ին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո դադարեցված առևտրային կապերը վերսկսելու մասին՝ հայտնել է Press TV հեռուստաալիքը: Իրանից սկսվել է նավթաքիմիական արտադրանքի մատակարարումը Եգիպտոս: Իրանի նավթային պետական ընկերության գլխավոր տնօրեն Ռոքնեդին Ջավադին հայտարարել է, որ «Իրանը չի դնում որևէ սահմանափակում Եգիպտոսում նավթի վաճառքի վրա և ցանկացած պաշտոնական դիմում կքննարկվի»: Նա հույս ունի, որ Եգիպտոսի հետ նավթի առևտրի ընդլայնումը կօգնի բարելավել երկու երկրների քաղաքական հարաբերությունները:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ