ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը հնարավոր է՝ վաղը քննարկման չդրվեն՝ ասել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը, որը նույնպես Ստրասբուրգում է: «Հույս ունենք, որ վաղն առավոտյան ժամը 10:00-ին, երբ քննարկման կդրվի նախագծերը, պատգամավորները կմերժեն: Սակայն չի բացառվում նաև, որ քննարկման չդրվեն: Այս պահին տարբեր վարկածներ կան, կարծում եմ՝ մինչև օրվա վերջ հստակություն կմտցվի»,- ասաց Պետո Դեմիրճյանը: ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը վեհաժողովի նստաշրջանի մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, թե կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ Վաղը քննարկման պետք է դրվի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլտերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցները։