Անհրաժեշտ է շարունակել բանավեճերը Եվրոպայի այնպիսի շրջաններում սառեցված հակամարտությունների շուրջ, ինչպիսիք են Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղը, որ սպառնալիք են Եվրոպայի անվտանգության համար՝ հունվարի 25-ին հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Նրան ապշեցնում է համաշխարհային անկարգությունների մակարդակը: «Մերձավոր Արևելքում մենք սպառնալիք ենք տեսնում, որ իրենցից ներկայացնում են «Իսլամական պետությունը», Սիրիայում արյունալի պատերազմը և այնպիսի երկրների փլուզումը, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան և Եմենը: Այժմ Եվրոպայում մենք բախվում են 4 փոխկապակցված սպառնալիքի, որոնք մշտական ցնցումների վիճակ են ստեղծում»,- ընդգծել է Պեդրո Ագրամունտը: Նրա գնահատականով՝ միջազգային ահաբեկչությունը հիմնարար, բազմակողմ վտանգ է: Երկրորդ վտանգը միգրացիոն ճգնաժամն է, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել եվրոպական ինքնության և արժեքների վերաբերյալ: Երրորդը` Եվրոպայում չլուծված հակամարտությունները: ՈՒկրաինայում իրավիճակը մնում է շատ նուրբ: Անվտանգության սպառնալիքներ և սառեցված հակամարտություններ դեռևս գոյություն ունեն Մերձդնեստրի շրջանում, Մոլդովայի Հանրապետություն, Աբխազիա և Հարավային Օսիա, Վրաստան և Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան»,- ընդգծել է Պեդրո Ագրամունտը: Ավելին, հավելել է նա, Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին ճգնաժամը չի կարող անհանգստություն չառաջացնել: