Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստան-Ադրբեջան՝ 1:1 ըստ ԵԽԽՎ-ի

Հայաստան-Ադրբեջան՝ 1:1 ըստ ԵԽԽՎ-ի
26.01.2016 | 17:54

Այսօր Ստրասբորգում ԵԽԽՎ-ն լիագումար նիստում մերժվեց Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վիճահարույց բանաձևի նախագիծը, որը նրա բացակայությամբ ներկայացրեց Յանսենը: Բանաձևին կողմ քվեարկեցին 66, դեմ՝ 70 պատգամավորներ: Հաջորդիվ՝ ԵԽԽՎ-ն լիագումար նիստում 98 կողմ, 71 դեմ ձայներով ընդունեց Միլիցա Մարկովիչի վիճահարույց բանաձևի նախագիծը՝ լրացումներով և ենթալրացումներով:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ