Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկեն երկու երկրների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: Նա կարևորել է կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում՝ հնարավոր բոլոր վտանգների, այդ թվում՝ ահաբեկչության ու աղանդավորության դեմ պայքարելու համար: