Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ չեղարկել վիզաները»

«Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ չեղարկել վիզաները»
26.01.2016 | 22:37

Ռուսական կողմը պատրաստ կլինի Վրաստանի հետ քննարկել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցը, երբ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն` մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք հեռանկարում առանց վիզային ռեժիմի հաստատման գնալ, սակայն փոքր-ինչ տարօրինակ կլինի, եթե դա տեղի ունենա, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, և դրանք մենք չենք խզել»,-ասել է նա։ Նախարարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «դուրս են գալիս խոր սառեցումից»։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է. «Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգում չէ։ Եվ ներկա փուլում չի լինի օրակարգում, մեր ռուս գործընկերները քաջ գիտեն այդ մասին, որովհետև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն անհնար է, քանի դեռ խախտված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն եթե տվյալ ուղղությամբ կատարվեն լուրջ քայլեր դեպի առաջ, եթե մենք տեսնենք, որ կա շատ կարևոր առաջընթաց, հավանաբար ինչ-որ փուլում այդ հարցը կընդգրկվի օրակարգում։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի մեղմացմանը կամ չեղյալ հայտարարմանը, դիվանագիտական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարում»։

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ