ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման՝ հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը։ «Տեղի է ունեցել տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ՈՒկրաինայում ճգնաժամի հաղթահարման շուրջ մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուսեյին Ջաբեր Անսարին հայտարարել էր, թե Թեհրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար։