Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒկրաինայի կառավարությունը կարող է գլխավորել Կառլ Բիլդտը

ՈՒկրաինայի կառավարությունը կարող է գլխավորել Կառլ Բիլդտը
26.01.2016 | 22:46

ՈՒկրաինայի կառավարությունն Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է ղեկավարել Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը՝ ասել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։ Բիլդտի նշանակումը կհեշտացնի Կիևի բանակցությունները միջազգային վարկատուների հետ, նախագահ Պյոտր Պորոշենկոյին թույլ կտա վերահսկողություն սահմանել կառավարության գործունեության հանդեպ։ Բացի այդ, նման կադրային ընտրությունը երկրի իշխանություններին կօգներ ՈՒկրաինայի բարեփոխումների պատասխանատվության մի մասը թողնել Արևմուտքի վրա։ Բիլդտի նշանակումը կարող է բացասական ռեակցիա առաջացնել հանրության հայրենասիրական տրամադրություններ ունեցող զանգվածի շրջանում։ Յացենյուկին հավանական փոխարինողի համար նշվում են նաև երկրի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու, նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինի և այլ անուններ։

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ