Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի նախագահն Իտալիայում 17 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել

Իրանի նախագահն Իտալիայում 17 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել
26.01.2016 | 22:47

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Իտալիա այցի ընթացքում 17 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել՝ գրում է BBC-ն։ Համաձայնագրերը վերաբերում են էներգետիկ և ենթակառուցվածքների ոլորտին։ Իրանի նախագահը Վատիկանում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետև կուղևորվի Փարիզ, որտեղ նախատեսված է խոշոր գործարքի կնքում Airbus ընկերության հետ` ավելի քան 100 ինքնաթիռի գնման վերաբերյալ: Իրանական պատվիրակությունում ընդգրկված է 120 մարդ, այդ թվում` կառավարության անդամներ և խոշոր գործարարներ: Իրանի ղեկավարի եվրոպական շրջագայությունը կտևի 5 օր: Նպատակն է վերականգնել կապերն Արևմուտքի հետ` պատժամիջոցների չեղարկումից հետո։

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ