Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոբերտ ՈՒոլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց չի կարողացել

Ռոբերտ ՈՒոլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց չի կարողացել
26.01.2016 | 23:16

Երևանի ժամանակով 13-ին ԵԽԽՎ-ում մեկնարկեց հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառված Հայաստանի և Արցախի համար 2 չափազանց կարևոր զեկույցների` Ռոբերտ ՈՒոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցների քննարկումը: «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ ՈՒոլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել, փոխարենը կարողացել է գնալ Ադրբեջան՝ հայտարարեց պատգամավոր Մոգեն Յենսենը, որ փոխարինում է նախկին պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերին՝ նա այլև ԵԽԽՎ պատվիրակ չի ընտրվել: «Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Բյուրոն առաջարկեց հետևյալ վերնագիրը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Աշնանային նստաշրջանին 2014-ին այս զեկույցը 3 անգամ քվեարկվել է, որոշվել է շարունակել այդ առաջարկները, հետո հաստատվեց, որ կորոշվի մեկ զեկույց և նշանակվեց մեկ զեկուցող: ՈՒոլթերի նշանակումը և զեկույցի վերնագիրը հայկական կողմից մեծ քննադատության են արժանացել: Պարոն ՈՒոլթերը բացատրել է, որ ինքը կազմակերպել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպում, այցելություններ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել այցելել Հայաստան ու ԼՂՀ, թեպետ փորձել է» ,- ասաց ՈՒոլթերին փոխարինող զեկուցողը: Նա հավելեց նաև. «Չեմ ցանկանում զեկույցի էության մեջ շատ խորանալ, որովհետև իրավունք չունեմ փոխարինել զեկուցողին, ուղղակի կսահմանափակվեմ հիշեցումով, թե ինչու որոշվեց պատրաստել այդ զեկույցը՝ 2014-ին ծրագրվելով»: Մանրամասն ներկայացվեց, թե 2014-ին սեպտեմբերին ադրբեջանական պատվիրակության և այլ պատգամավորների առաջարկով, ինչ փոփոխություններ են ներառվել փաստաթղթում։

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ