Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԼՂ հարցը կարելի է լուծել միայն ՄԽ ձևաչափում, ոչ թե այստեղ»

«ԼՂ հարցը կարելի է լուծել միայն ՄԽ ձևաչափում, ոչ թե այստեղ»
26.01.2016 | 23:21

ԵԽԽՎ-ում Ռոբերտ ՈՒոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների քննարկման ժամանակ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անունից ելույթով հանդես եկած ԵԽԽՎ պատվիրակ, Գերմանիայի Բունդեստագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հարցով նախկին զեկուցող Աքսել Ֆիշերը ևս կոչ արեց Միլիցա Մարկովիչի ու Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցների մասին զգույշ խոսել, հավասարակշռված. «Քանի որ այս հարցը կարելի է լուծել միայն Մինսկի խմբի ձևաչափում, ոչ թե այստեղ»: Աքսել Ֆիշերն առաջարկեց հասկանալ` իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում, գտնել դժվարությունների հաղթարհարման ուղիները: Նա հիշեցրեց, որ Երկրորդ աշխարհամարտից հետո բազում դժվարին ժամանակներ են եղել գերմանացիների ու ֆրանսիացիների համար, դժվար է եղել միմյանց ձեռք սեղմելը, սակայն հիմա գերմանացիներն ու ֆրանսիացիներն ընկերներ են, ինչի արդյունքները քաղում է Եվրոպայի ներկայիս երիտասարդ սերունդը: Աքսել Ֆիշերը կոչ արեց ձևավորել այնպիսի ապագա, որով ապագա սերունդները կկարողանան հպարտանալ, ինչպես և վստահ է, որ ԵԽԽՎ առաջընթացի կհասնի, եթե երկու կողմերի դիրքորոշումների նկատմամբ կարողանա արտահայտվել հարգանքով:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ