Qatar Airways ընկերությունը մայիսի 15-ից սկսում է ուղիղ չվերթ Դոհա-Երևան-Դոհա ուղղությունով՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը։ Չվերթը իրականացվելու է A320 ինքնաթիռով շաբաթը չորս անգամ։ «ՈՒրախ եմ, որ մեր երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ»,- ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Ըստ Qatar Airways ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի,Դոհա-Երևան-Դոհա չվերթը հայաստանցիներին լավ հնարավորություն կընձեռի ճանապարհորդել 150 ուղղություններով, որոնք սպասարկում է ավիաընկերությունը: