Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կընդունի նոր Սահմանադրություն, որը կհամապատասխանի քաղաքացիների կարիքներին ու շահերին՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը: «Նոր Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն»,- ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր Սահմանադրության ընդունման հարցը քննարկել է խորհրդարանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Թուրքիայում գործում է 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո (1982) ընդունված Սահմանադրությունը։