Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Իրանին հակառակորդ չի համարում

Թուրքիան Իրանին հակառակորդ չի համարում
26.01.2016 | 23:26

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանին հակառակորդ չի համարում և ողջունում է իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը: «Մենք գոհունակությամբ ընդունեցինք համաձայնագիրը, որ օգտակար կլինի ողջ համաշխարհային տնտեսության համար։ Մենք Իրանին հակառակորդ չենք համարում։ Ժամանակ առ ժամանակ մենք ունենում ենք լավ, երբեմն էլ՝ լարված հարաբերություններ։ Վերջին 20 տարում մեր հարաբերությունները զարգանում են, թեև Սիրիայի ու Իրաքի հարցերում կան տարաձայնություններ»,- ասել է նա։ Տարեվերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե վերջնական չի համարում Իրանի ու վեցյակի համաձայնագիրը։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ