Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան կողմ է միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը

Թուրքիան կողմ է միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը
26.01.2016 | 23:27

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իրենք կողմ են միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը, սակայն դեմ է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: «Մենք կողմ ենք գործընթացին քրդերի մասնակցությանը։ Առանց նրանց բանակցությունները կլինեն ոչ լիարժեք։ Սակայն դա չի վերաբերում PYD ահաբեկչական կազմակերպությանը։ Բոլորին հայտնի է, որ այն Թուրքիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևն է»,- ասել է նա։
Պատասխանելով ԱՄՆ-ի կողմից PYD-ին աջակցելու մասին հարցին՝ Դավութօղլուն ընդգծել է, որ նա, ով օրինական հիմքեր է տեսնում ահաբեկչական կազմակերպության գոյության համար, չի ապրում տարածաշրջանի իրողություններով. «Ոչ ոք մեզ չի ստիպի հավատալ դրան»։ Միջսիրիական բանակցությունները Ժնևում մեկնարկելու են հունվարի 29-ին։ Անկարան սպառնացել է դուրս գալ Սիրիայի բանակցային գործընթացից, եթե PYD-ը մասնակցի։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ