Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը ԼՂ խնդրի վերաբերյալ նոր փաստաթուղթ չի առաջարկել

Ռուսաստանը ԼՂ խնդրի վերաբերյալ նոր փաստաթուղթ չի առաջարկել
26.01.2016 | 23:27

Ռուսաստանը հանդես չի եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին որևէ նոր փաստաթուղթ ընդունելու նախաձեռնությամբ՝ 2015-ին Ռուսաստանի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Լավրովին խնդրել են մեկնաբանել խաղաղության բանակցությունների շրջանակներում «Լավրովի փաստաթղթի կամ առաջարկների» մասին հրապարակումների հայտնվելը, Լավրովը պատասխանել է. «Դեռ գոյություն չունի որևէ «Լավրովի փաստաթուղթ» կամ նման մի բան»։ Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում գոյություն ունի միայն մի քանի փաստաթուղթ. «Կան մի շարք փաստաթղթեր, դրանք մոտ 4-5-ն են, գուցե 6-ը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը եղել է այն մասին, որ որպես առաջին քայլ պատրաստվեն հակամարտության կարգավորման սկզբունքները և հետո այդ սկզբունքների հիման վրա պատրաստվի խաղաղության համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող և ոչ թե քաղաքական բնույթ։ Փաստաթղթի տարբերակները համանախագահները ներկայացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և այժմ կազմակերպության սեյֆում են։ Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր համարել»։ Լավրովը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում հակամարտության կարգավորման գործընթացում որոշ դադարից հետո կողմերը վերսկսել են «հանգուցալուծումը որոնելուն» ուղղված դիվանագիտական շփումները: «Նման հանգուցալուծումներ ներկայումս որոնվում են գաղափարների մակարդակով, բարձրաձայն մտքերի մակարդակով։ Ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իմ գործընկերների հետ։ Մենք բոլորս դա քննարկում ենք նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ։ Գոյություն չունեն այլ փաստաթղթեր, բացի նրանցից, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ-ին։ Մնացյալը փնտրտուք է, ուղեղային գրոհ է»,- ասել է նա

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ