Trend-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում դեռևս գոյություն ունի չլուծված հակամարտությունների խնդիր՝ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը։ Նա չլուծված հակամարտությունները ԵԽԽՎ-ի համար մարտահրավերներ է համարել և մանրամասնել է, որ մինչ այժմ չկարգավորված են մնում ղարաբաղյան, մերձդնեստրյան, ՈՒկրաինայի արևելքի ու Վրաստանի հակամարտությունները։ Ագրամունտը հավելել է, որ այդ հարցը, անվտանգության ապահովման խնդիրն ու միգրացիոն ճգնաժամը մոտ ժամանակներս հիմնական տեղ են զբաղեցնելու ԵԽԽՎ օրակարգում։