Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայտարարությունը
27.01.2016 | 12:41

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտարարություն է տարածել Վեհաժողովի լիագումար նիստում խնդրահարույց բանաձևերի քվեարկության առնչությամբ։ Հաղորդագրությունում ասված է, որ հարցի շուրջ հայկական կողմը նախապես հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձևերի ձևակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներին ու հայտարարություններին։ «Բանաձևերը խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարի 22-ի ու ավելի վաղ մյուս հայտարարությունները, լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները»,- ասված է հաղորդագրությունում։ Հայկական պատվիրակությունը նշում է, որ ԽՎ անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկությամբ մերժեցին Ռոբերտ ՈՒոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևը:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի առնչությամբ պատվիրակությունը նշում է, որ ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, կողմ քվեարկեցին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական զեկույցին տալով քաղաքական բովանդակություն։ «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին Ռոբերտ ՈՒոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար վտանգավոր զեկույցը»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ