Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոհանի. Իրանը տարածաշրջանի ամենակայուն պետությունն է

Ռոհանի. Իրանը տարածաշրջանի ամենակայուն պետությունն է
27.01.2016 | 12:49

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հռոմում գործարարների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Իրանը տարածաշրջանի ամենակայուն և ապահով պետությունն է։ Նա քառօրյա այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա։ Ռոհանին հորդորում է օտարերկրացի ներդնողներին համագործակցել Իրանի հետ, երբ հունվարի 16-ին միջազգային համայնքը չեղարկել է տնտեսական պատժամիջոցները։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել է առաջիկա ամիսներին այցելել Իրան։ Վատիկանի Առաքյալների պալատի Հռոմի պապի անձնական գրադարանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, որ տևել է 40 րոպե: Associated Press-ը հանդիպումից մանրամասներ է ներկայացնում: Հռոմի պապը Ռոհանիին է նվիրել սբ Մարտինի պատկերով մեդալ և «Փառք քեզ» հրատարակության հատոր, որը նվիրված է բնության պահպանությանը: Ռոհանին Հռոմի պապին է նվիրել ձեռագործ գորգ և գիրք և պոնտիֆիկոսին խնդրել է աղոթել իր համար:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ