ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի կործանումը, և այդ երկիրը պատրաստ է կատալիզատոր դառնալ այդ գործում: Պատրուշևի կարծիքով` ԱՄՆ-ը ձգտում է առավելագույնս թուլացնել Ռուսաստանին, իսկ այդ նպատակի իրագործման համար ԱՄՆ-ը կարող է գնալ մինչև Ռուսաստանի կազմաքանդում: Այդ կերպ կբացվի ԱՄՆ-ի ճանապարհը դեպի հարստագույն ռեսուրսները, որոնց, ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանը արժանի չէ ունենալ: