Մոլդովայի նորանշանակ վարչապետ Պավել Ֆիլիպը BBC-ի հետ զրույցում ասել է, որ իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանգստության կոչ է արել՝ հայտարարելով, որ ոչ թե կհրաժարվի պաշտոնից, այլ կպայքարի հասարակական վստահությունը նվաճելու համար: Շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ անցկացնող մոլդովացիների թիվը հասնում էր 40 հազարի: Նրանք պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ: