Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիան սկսել է ԼՂՀ միջազգային ճանաչման իրավական առաքելությունը

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիան սկսել է ԼՂՀ միջազգային ճանաչման իրավական առաքելությունը
27.01.2016 | 16:05

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիայի՝ ABA-ի 17 անդամից բաղկացած կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով նշվում է, որ կազմակերպության պաշտոնական քաղաքականությունն է ԼՂՀ-ի որպես անկախ ու ինքնիշխան պետության միջազգային ճանաչման աջակցությունը՝ հայտնում է The Armenian Weekly-ն: Շեշտելու համար ասոցիացիայի հանձնառությունն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքն ապահովելու հարցում՝ կառավարիչների խորհուրդը ևս մի բանաձև է ընդունել՝ 26 տարում առաջին անգամ փոխելով առաքելության տեքստը և նշելով, որ կազմակերպության հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային օրենքով թույլատրվող բոլոր քայլերն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն ապահովելու համար և պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատմական բանաձևի ընդունման առիթով Հայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Հարի Տիգրանյանն ասել է. «Հայկական փաստաբանական ասոցիացիայի անդամները երդվում են ուս ուսի կանգնել Արցախում իրենց եղբայրների և քույրերի կողքին և իրենց իրավական փորձն են առաջարկում նրանց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասնելու գործում։ Մենք կոչ ենք անում ողջ աշխարհում գտնվող հայկական կազմակերպություններին միանալ այս ջանքերին»։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ