Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր դստերը` Օզոդա Ռահմոնին, նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել։ «Օզոդա Ռահմոնը, որ մինչ այդ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում»,- ասվում է հաղորդագրությունում: