Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է
27.01.2016 | 16:09

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Պաղեստինի հարցում «խրախուսում է ահաբեկչությունը»։ Նեթանյահուի քննադատության պատճառը եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Պան Գի Մունի ելույթը, որում նա Իսրայելին մեղադրել է Պաղեստինում խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար և հայտարարել, որ «կեսդարյա շրջափակումը կաթվածահար է անում խաղաղության գործընթացն ու առաջացնում պաղեստինցիների զայրույթը։ Բոլոր ժամանակներում ճնշված ժողովուրդները ցույց են տվել, որ մարդկային բնույթն է օկուպացիային արձագանքելը, ինչը հաճախ բարենպաստ առիթ է ատելության ու ծայրահեղականության համար»,- հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ