Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերին չեն հրավիրի Ժնև

Քրդերին չեն հրավիրի Ժնև
27.01.2016 | 16:12

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսին ասել է, որ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը չի հրավիրվի Ժնևում միջսիրիական բանակցություններին՝ հայտնում է Reuters-ը: Երկուշաբթի դե Միստուրան, որը միջնորդ է միջսիրիական բանակցություններում, հայտարարել է, որ գործընթացը կսկսվի հունվարի 29-ին և կտևի 6 ամիս: Երեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանց քրդերի, այդ թվում՝ սիրիացի, մասնակցության Սիրիայում կարգավորման շուրջ բանակցություններն արդյունավետ չեն լինի: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս աջակցել է քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, բայց դեմ է արտահայտվել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության մասնակցությանը, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ