Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելը Թուրքիային կոչ է արել ահաբեկիչներին չֆինանսավորել

Իսրայելը Թուրքիային կոչ է արել ահաբեկիչներին չֆինանսավորել
27.01.2016 | 16:13

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը: Աթենքում հույն գործընկեր Փանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատացել են Թուրքիայի կառավարության պատճառով: «Թուրքիայի կառավարությունն ինքը պետք է որոշի` ցանկանու՞մ է մասնակցել ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է Յալոնը: Նա Թուրքիային կոչ է արել դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը` հավելելով, որ այդ գործունեության ապացույցներ կան: Անկարան պետք է դադարի ջիհադիստներին թույլ տալ արտագաղթել Եվրոպա:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ