Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կանադան կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնմանը

Կանադան կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնմանը
27.01.2016 | 16:14

Կանադայի ԱԳՆ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է, որ Օտտավան հույս ունի վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը, այդ թվում՝ ՈՒկրաինայում իրավիճակի շուրջ: «Մենք նույնիսկ սառը պատերազմի շրջանում ենք երկխոսություն վարել: Այժմ մենք գրեթե չենք շփվում նախորդ կառավարության քաղաքականության պատճառով: Դա ինչպե՞ս է օգնում ՈՒկրաինային: Դա ինչպե՞ս է օգնում Արկտիկայում մեր շահերն առաջ տանելուն»,- ասել է նա: Դիոնը հայտարարել է, որ Մոսկվայի հետ ընդհանուր շահերի առկայության դեպքում Օտտավան «զգույշ քայլեր կձեռնարկի՝ ՌԴ կառավարության հետ տարաձայնությունները հարթելու համար»: Նա նշել է, որ համաշխարհային հանրությունը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Ճապոնիան, երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ: «Բոլորը՝ բացի Կանադայից»,- նշել է նախարարը: Հունվարի 25-ին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Օտտավան պատրաստ են վերսկսել երկկողմ համագործակցությունը, որը դադարեցրել է Սթիվեն Հարփերի կառավարությունը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ