Բացարձակ էթիկապես հրապարակման ենթակա չեն այն բառերը, որոնք ես նիստերի դահլիճում փոխանցեցի Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարգար Եսայանին՝ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանի՝ հակահայկական զեկույցներին կողմ քվեարկելուց հետո: «Մարգար Եսայանին ասվել է, ինչ որ պետք է: Գիտեք, որ գոնե ես պետք է մոտենայի և պատվիրակության կողմից փոխանցեի, ինչին նա արժանի էր»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Մարգար Եսայանը ոչինչ չի պատասխանել: