Reuters-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ առանց Իրանի օգնության լուծել Մերձավոր Արևելքի որևէ խնդիր, և պետք է հրաժարվի Թեհրանի հանդեպ թշնամական վերաբերմունքից։ Նրա խոսքերով՝ Իրանն ու ԱՄՆ-ը կարող են ունենալ բարեկամական հարաբերություններ, սակայն այդ հարաբերությունների բանալին ամերիկացիների ձեռքում է. «Ես կցանկանայի, որ ԱՄՆ-ը մի կողմ դներ մեր հանդեպ իր թշնամանքն ու ընտրեր այլ ուղի»։ Ռոհանին հերքել է, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը։ Նա ընդգծել է, որ Իրանը պայքարում և պայքարելու է ահաբեկչության դեմ։