Եվրոպական մի քանի ավիաընկերություններ 5 տարի տևած դադարից հետո մտադիր են վերականգնել դեպի Իրան չվերթերը: Իրանի քաղաքացիական ավիացիայի պաշտոնյա Մուհամադ Խոդաքարամին ասել է, որ չվերթերի վերականգնման հարցն արդեն քննարկել են British Airways-ի ներկայացուցիչների հետ, հետաքրքրություն են ցուցաբերել Air France-ն ու KLM-ն։ Իրանական Iran Air ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ է իրականացնում դեպի Լոնդոն և 2-ական չվերթ դեպի Փարիզ և Ամստերդամ։