Ամերիկյան զվարճանքների ոլորտը պետք է հավասար հնարավորություններ ընձեռի բոլոր ամերիկացիներին՝ կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Օսկարի» թեկնածուների սկանդալը նա չի ընդունում: «Կարծում եմ՝ Կալիֆոռնիան այս երկրի անհավանական զանազանության օրինակն է։ Դրանում է ուժը: Արվեստը միայն շահում է, երբ յուրաքանչյուրի պատմությունը կարող է պատմվել»,- ասել է ԱՄՆ նախագահը: Օբամայի կարծիքով` այդ վերաբերմունքը թույլ է տալիս բոլոր բնակիչներին իրենց ամերիկյան ընտանիքի մի մասը զգալ, այդ պատճառով էլ կինոոլորտը պետք է փնտրի տաղանդներ, հնարավորություններ ընձեռի բոլորին: «Ինձ թվում է, որ «Օսկար»-ի շուրջ վեճն իրականում ավելի լայն խնդրի մի մասն է պարզապես: Ձեռնարկո՞ւմ ենք մենք արդյոք բավականաչափ ջանքեր, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա»,- ասել է Օբաման։ Մի խումբ դերասաններ կոչ էին արել բոյկոտել «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ գլխավոր անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։