Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի քրդերին չեն հրավիրել Ժնևի բանակցություններին

Սիրիայի քրդերին չեն հրավիրել Ժնևի բանակցություններին
28.01.2016 | 14:48

Սիրիայի քրդերը հայտարարել են, որ չեն ընդունելու «Ժնև - 3» միջսիրիական բանակցությունների արդյունքները: Նրանց չեն հրավիրել Սիրիայի հարցով ներքին ուժերի բանակցություններին: Սիրիական Ժողովրդական միության կուսակցության ռուսաստանյան ներկայացուցիչ Աբդ Սալեմ Ալին հայտարարել է, որ բանակցությունների արդյունքներն իրենց չեն վերաբերելու: Քրդերը շարունակելու են պայքարել ահաբեկչության դեմ ու պաշտպանել իրենց հողը: Սիրիայի հարցով բանակցություններին քրդերի մասնակցությանը դեմ են Թուրքիան և Ֆրանսիան, կողմ՝ Ռուսաստանը:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ