Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռոհանին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի ղեկավարի հետ

Ռոհանին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի ղեկավարի հետ
28.01.2016 | 14:49

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Փարիզ, նրան դիմավորել է Ֆրանսիայի սենատի ղեկավար Ժերար Լարշեն։
Հանդիպման ընթացքում Ռոհանին և Լարշեն պաշտպանել են կողմերի միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման գաղափարը և քննարկել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները՝ փոխանցում է IRNA գործակալությունը։ Ռոհանին Իրանի և համաշխարհային տերությունների միջև ձեռք բերված միջուկային համաձայնագիրն անվանել է նշանակալից և կարևոր իրադարձություն աշխարհի քաղաքական պատմության մեջ՝ հավելելով, որ ևս մեկ անգամ հաստատվեց դիվանագիտության և բանակցությունների կարևոր դերը։
Իրանի նախագահն անհանգստություն է հայտնել Փարիզի ահաբեկչությունների առնչությամբ՝ նշելով, որ ահաբեկչությունը վտանգավոր վարակ է, որից կարող է տուժել ողջ աշխարհը։ Լարշեն ողջունել է Ռոհանիի այցը Ֆրանսիա՝ նշելով, որ Փարիզը լավ հեռանկարներ է տեսնում Իրանի ու Ֆրանսիաի հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ Իրանի պատժամիջոցների հանումը ստեղծել է բոլոր պայմանները Թեհրանի և Փարիզի միջև երկկողմ կապերի ամրապնդման համար։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ