Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հանցավոր խմբի գործով կալանավորված հայր Անտոնն ազատ է արձակվել

Հանցավոր խմբի գործով կալանավորված հայր Անտոնն ազատ է արձակվել
28.01.2016 | 14:51

Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված` ծանր հանցագործություն նախապատրաստող խմբի գործով կալանավորված Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ` 71-ամյա հայր Անտոն Թութունջյանը ազատ է արձակվել: Նա «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է: Օրեր առաջ էլ փոխվել էր այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողուհիներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա հարցազրույցներ է արել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի հետ: Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Ռադիո Մարիամը». ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»: «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015-ի դեկտեմբերի 15-ից վերսկսել է աշխատել, սակայն առայժմ մեծ մասամբ հաղորդումների կրկնություններով:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ